-
02.02.2025|
12:07
Ջերմուկում՝ ադրբեջանական զինված ուժերի, բառի բուն իմաստով, բարձր հովանու հսկողության ներքո, բացվում են ձմեռային հայկական խաղերը:
-
01.02.2025|
09:49
Նախագահ Քոչարյանի կողմից «Մեղրին հանձնելու» կամ «այն Արցախով փոխարինելու» մասին «հայտնի ռադիոկայանի» խնամքով» պատրաստված «սենսացիոն» ռեպորտաժը դիտելու ողջ ընթացքում ինձ չէր լքում déjà-vu-ի զգացողությունը: Այն միանգամից հիշեցրեց գեներալ Մանվելի մասին ոչ վաղ անցյալի հայտնի «տուշոնկա» ռեպորտաժը՝ ջրի երկու կաթիլի պես իրար նման: Հետևությունը չուշացավ. Քոչարյանի մասնակցությամբ «Մեղրին հանձնվել է» ճիշտ այնպես, ինչպես Մանվելի մասնակցությամբ «գողացվել էր զինվորի բաժին տուշոնկան»:
-
01.02.2025|
07:38
Թուրքիայի և Ադրբեջանի համար, այսպես կոչված, «Մեղրիի միջանցքը» կամ «Զանգեզուրի միջանցքը» այսօրվա ու առաջիկա տարիների ռազմավարական գլխավոր նպատակն է, որին հասնելու դեպքում թուրք-ադրբեջանական դուետը լուծում է 3 մեծ խնդիր.
1. Վերջապես ձևավորվում է Թուրքիա-Ադրբեջան ցամաքային ընդհանուր լիարժեք սահման, որը Թուրքիային դարձնում է Հարավային Կովկասի գլխավոր ուժը։
-
31.01.2025|
19:21
Ցավոք, մինչ այժմ թուրքական գործակալներին դեռ կոչում են արևմտյան գործակալներ, այնինչ, այդ մարդիկ, տասնյակ տարիներ «արևմտամետի» անվան տակ քողարկված, Թուրքիայի շահերն են առաջ տարել, որպեսզի ամրապնդեն Թուրքիային տարածաշրջանում՝ ի հակակշիռ հզորացող Ռուսաստանի, ինչի մասին ամենաբարձր մակարդակով հնչել է հենց Արևմուտքից:
-
31.01.2025|
14:02
Վաղ առավոտյան հրապարակած տեսանյութը, որն իբր նպատակ ուներ հաստատելու Մեղրիի փոխանակման մասին նախկինում պտտվող լուրերն ու «ասեկոսեները», իրականում ահազանգ է՝ հասկացնելու համար, որ Սյունիքի հանձնման գործընթացն արդեն մեկնարկել է...
-
29.01.2025|
14:31
Քաղաքապետարանը պետք է աջակցի զորահավաքին, զորակոչին:
Հիմա Երևանի քաղաքապետնn ինչպե՞ս է այդ գործընթացին աջակցում, եթե հենց ինքը բանակից փախած է:
-
28.01.2025|
14:16
Բանակում առաջին օրը քնած ժամանակ կամուտատորով տոկի տվին: Հաջորդիվ ծեծ ու ջարդից հետո, թե բա՝ կատակ էինք անում:
Իհարկե դաժան է, քնած մարդուն տոկի տալով կատակ անելը, բայց սա էր/է մեր բանակը: Ավելի գիտակից ժամանակ՝ բանակից շատ հետո, ասում էինք բանակը հանրության վատ կողմերի խտացված արտացոլանքն է, ու դա իրապես այդպես է...
-
27.01.2025|
15:35
Նվաստացված ազգերի բնական արձագանքը ռևանշն է։ Եթե չկա ռևանշ, ապա ազգն ընդունում է իր պարտությունն ու լքում է պատմության թատերաբեմը։ Իսկ ռևանշն աշխատանք է, առաջին հերթին՝ մտքի։
-
27.01.2025|
09:14
Ես հոգնել եմ «ընդդիմանալու» թեմաների վրա ռեսուրս ծախսելով, չնայած, շարունակում եմ դրանց դեմ խոսել (սա կրում է լայն զանգվածներին իրազեկելու բնույթ):
-
26.01.2025|
10:42
Ամերիկյան կապիտալիզմը, ինչպես ամենասկբում էր, շարունակում է հիմնվել մարդկանց վրա։ Տեխնոլոգիականից մինչև ֆինանսական ոլորտները զարգացնում են կոնկրետ անհատներ՝ Իլոն Մասկից մինչև Լարի Ֆինկ։ Իսկ Եվրոպայում Էյֆելի, Ֆերարիի և Շանելի տեսակը վաղուց չկա։